«Շամիրամի տեսիլքը» շուտով կներկայացվի պարի լեզվով

July 1, 2017

Հնի եւ նորի  համադրմամբ հանդիսատեսի դատին կհանձնվի «Շամիրամի տեսիլքը» պարային ներկայացումը:

Մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը նվիրված է «Բարեկամություն» պետական համույթի  հիմնադրման 30 ամյակին:  Շամիրամի տեսիլքի լիբրետոն ՀՀ ժող. արտիստ, համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանինն է, բեմադրությունը՝ Շվեդիայի արքայական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանինը:

Արա Գեղեցիկի դերում հանդես է գալու  վաստակավոր արտիստ, «Բավարիայի պետական թատրոն»-ի մենակատար Տիգրան Միքայելյանը, Շամիրամի դերում՝  «Բարեկամություն» համույթի մենակատարուհի Աննա Քալաշյանը: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երեկոյի ընթացքում «Բարեկամություն» համույթի հետ մեկտեղ հանդես կգան նաեւ Շվեդիայի արքայական բալետի հրավիրված արտիստները:

Source: Yerkir Media
Link: «Շամիրամի տեսիլքը» շուտով կներկայացվի պարի լեզվով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image