Մոսուլում ԻՊ-ի զինյալները շարունակում են դիմադրել բանակին
July 1, 2017
Իրաքյան բանակը շարունակում է հարձակումը հին Մոսուլում «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դեմ: Հրամանատարությունը համոզված է, որ քաղաքի լիակատար ազատագրմանը մի քանի օր է մնացել, այնինչ զինյալները շարունակում են կատաղի դիմադրություն ցույց տալ:
Նախօրեին Իրաքի ռազմական ուժերը գրավել են Ան-Նուրի մզկիթը, որտեղ երեք տարի առաջ խալիֆաթի ստեղծման հիմքն էր դրվել: Իրաքի վարչապետն ասել է, որ դա «Իսլամական պետության» ավարտի սկիզբն է:
Մոսուլի վրա հարձակումը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերին, եւ մինչ այժմ պատերազմական գոտում դեռ խաղաղ բնակիչներ կան:
Ովքեր կարողանում են փախչել մարտական գործողությունների թատերաբեմից, տեղաբաշխվում են փախստականների ճամբարներում: