Հնի եւ նորի համադրմամբ հանդիսատեսի դատին կհանձնվի «Շամիրամի տեսիլքը» պարային ներկայացումը:
Մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը նվիրված է «Բարեկամություն» պետական համույթի հիմնադրման 30 ամյակին: Շամիրամի տեսիլքի լիբրետոն ՀՀ ժող. արտիստ, համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանինն է, բեմադրությունը՝ Շվեդիայի արքայական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանինը:
Արա Գեղեցիկի դերում հանդես է գալու վաստակավոր արտիստ, «Բավարիայի պետական թատրոն»-ի մենակատար Տիգրան Միքայելյանը, Շամիրամի դերում՝ «Բարեկամություն» համույթի մենակատարուհի Աննա Քալաշյանը: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Երեկոյի ընթացքում «Բարեկամություն» համույթի հետ մեկտեղ հանդես կգան նաեւ Շվեդիայի արքայական բալետի հրավիրված արտիստները: