Շնորհանդես-համտես՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը

ՀՀ դեսպանությունում հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի սննդամթերք արտադրող ընկերությունների ապրանքատեսականու շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Միջոցառումը տեղի ունեցավ շնորհանդես-համտեսի ձևաչափով, որին մասնակցեցին ավելի քան 20 արտադրող Հայաստանից, այդ թվում՝ կաթնամթերքի, գինու, կոնյակի, բուսական և մրգային պահածոների, հրուշակեղենի արտադրողներ, ինչպես նաև ձկնամթերք և միս վերամշակող ձեռնարկություններ:

Ռուսական կողմից շնորհանդեսին մասնակցեցին խոշոր առևտրային ընկերությունների և մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ («X5 Retail Group» և այլն), մթերային ինտերնետ խանութների և ռեստորանային ոլորտի մասնագետներ:

 

Source: Yerkir Media
Link: Շնորհանդես-համտես՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image