Չինաստանում բնակվող 31-ամյա վարսահարդար Վանգ Սյաոժունը հաճախորդների կտրած մազերը թափելու փոխարեն դրանցով յուրօրինակ պատկերներ է ստեղծում: Այս մասին հայտնում է Oddity Central-ը:
Հեռվից նայելու դեպքում թվում է, թե վարսահարդարի աշխատանքները ստեղծվել են սեւ մատիտով կամ ածխով, մինչդեռ Վանգը նկարները ստանանլու համար օգտագործելում է կտրված մազերը:
Տաղանդավոր վարսահարդարը նշել է, որ իր համար միշտ էլ ցավալի է եղել դեն նետել կտրած մազերը ու մի օր որոշել է ստեղծագործել դրանց միջոցով՝ ստանալով դրանցից հայտնի մուլտֆիլմերի հերոսների, դիցաբանական կերպարների նկարներ, ծաղրանկարներ եւ այլն:
Ուշադրություն դարձնելով նկարի յուրաքանչյուր դետալի՝ այդ թվում ստվերներին, որոնք նկարը դարձնում են եռաչափ, վարսահարդարը կարողացել է նկարել «Սարդ մարդու», Բրյուս Լիի եւ այլոց:
Վանգը պատմել է, որ պատկերներից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար իրենից պահանջվում է միջինը 2 ժամ:Վարսահարդարը մազերի հետ աշխատելու համար օգտագործում է սանր ու պլաստիկ քարտ: Իր աշխատանքով մի քանի րոպե հիանալուց հետո հեղինակն անմիջապես ավլում է մազերն ու դրանք լցնում աղբամանը:
Source: Yerkir Media
Link: Չինացի վարսահարդարը հաճախորդների կտրած մազերով յուրօրինակ պատկերներ է ստեղծում (Լուսանկարներ)