Պայթյուն՝ Սիրիայի շուկաներից մեկում. կան տասնյակ զոհեր

July 25, 2018

Սիրիայի հարավի Էս -Սուվեյդայի նահանգում 38 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել է հուլիսի 25-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահապարտ ահաբեկիչը չորեքշաբթի օրը՝ առավոտյան,  պայթեցրել է իրեն Էս-Սուվեյդա քաղաքի շուկայում:

Սիրիական ռազմական ուժերին հաջողվել է չեզոքացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ևս երկու մահապարտների՝ մինչ նրանց կողմից պայթուցիկ սարքի գործարկումը:

 

Source: Yerkir Media
Link: Պայթյուն՝ Սիրիայի շուկաներից մեկում. կան տասնյակ զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image