Բոլիվիայում Սալվադորի դեսպանը մահացել է բուժօգնության մի քանի մերժումներից հետո

July 25, 2018

Բոլիվիայում Սալվադորի դեսպան Մադելինե Վանեսա Բրիսուելա Արեւալոն ինսուլտից մահացել է այն բանից հետո, երբ մի քանի բժշկական հիմնարկներ հրաժարվել են ընդունել նրան: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է Pagina Siete թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության դեսպանորդ-խորհրդական Մարթա Վասկեսին:

«Բանն այն է, որ նա օգնության դիմեց մոտ յոթ կլինիկաների, բայց դրանք չցանկացան նրան օգնություն ցույց տալ, ասացին, որ իրենց մոտ տեղ չկա, որ չեն կարող ընդունել»,- ասել է  Մարթա Վասկեսին:

Նրա խոսքով՝ Արեւալոն օգնության է դիմել առաջին հիվանդանոց անցյալ շաբաթ հուլիսի լույս 20-ի գիշերը: Վերջին հաշվով նրան ընդունել են Ֆրանս Տամայոյի համալսարանին կից կլինիկայում:

Ինչպես նշել են բժշկական հիմնարկում, դեսպանն իրենց մոտ է ընդունվել արդեն «բարդ վիճակում»: Հուլիսի 23-ին նա մահացել է:

Հուլիսի 24-ին Բոլիվիայի արտգործնախարարության շենքում Արեւալոյին հետմահու պարգեւատրել են Ազատարար Սիմոն Բոլիվարի շքանշանով: Արարարողությանը ներկա է գտնվել Բոլիվայի նախագահ Էվո Մորալեսը, որն իր ցավակցություններն է հայտնել դեսպանի մահվան առթիվ:

Source: Yerkir Media
Link: Բոլիվիայում Սալվադորի դեսպանը մահացել է բուժօգնության մի քանի մերժումներից հետո

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image