Պայթյուն՝ Սիրիայի շուկաներից մեկում. կան տասնյակ զոհեր
July 25, 2018
Սիրիայի հարավի Էս -Սուվեյդայի նահանգում 38 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել է հուլիսի 25-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահապարտ ահաբեկիչը չորեքշաբթի օրը՝ առավոտյան, պայթեցրել է իրեն Էս-Սուվեյդա քաղաքի շուկայում:
Սիրիական ռազմական ուժերին հաջողվել է չեզոքացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ևս երկու մահապարտների՝ մինչ նրանց կողմից պայթուցիկ սարքի գործարկումը: