Պատանի լողորդները մեդալներ են նվաճել Իրանում

Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Իրանի, Հայաստանի, Թուրքիայի,  Սիրիայի, Իրաքի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Պատանեկան մրցաշարին Հայաստանից մասնակցում են 10 լողորդներ: Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գրիգոր Գրիգորյան-Մուշեղ Կագանյան-Վահե Խաչատրյան-Ստեփան Աբրահամյան քառյակը նույն տարիքային խմբի 4×50 մետր ազատ ոճի փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Այս քառյակը հավասարը չի ունեցել նաեւ 4×100 մետր փոխանցալողում:

Source: Yerkir Media
Link: Պատանի լողորդները մեդալներ են նվաճել Իրանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image