Պատգամավորներ, որոնք բնակարանի վարձի փոխհատուցում են ստանում
October 2, 2017
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը ներկայացրել է այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։
Նրանք են՝ Մանուկյան Սուրեն,Մանուկյան Ռոմիկ,Մարուքյան Էդմոն,Կյուրեղյան Արմենուհի,Միխայլով Արսեն,Հասանով Կնյազ, Միքայելյան Տատյանա, Պողոսյան Կարինե,Ասատրյան Վանիկ, Կարապետյան Անդրանիկ,Ղուկասյան Վարդան (25.09.2017թ-ին ներկայացրել է բնակվարձի հատուցման դադարեցման մասին դիմում):
Վերոթվարկված յուրաքանչյուր պատգամավորի փոխհատուցվում է 100.000-ական ՀՀ դրամ: