Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա հիմնադրված «Ջինիշյան» բարեգործական հիմնադրամը 50-տարեկան է: Այժմ հիմնադրամը գործունեություն է ծավալում Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իսրայելում, Հայաստանում, Արցախում եւ Վրաստանում:
Ջինիշյանն իրականացնում է ինչպես մարդասիրական, այնպես էլ զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ հաշվի առնելով տվյալ երկրում առկա առաջնային խնդիրները, մարտահրավերները եւ զարգացման հնարավորությունները: Հիմնադրամը գործունեություն է ծավալում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական եւ համայնքային զարգացման բնագավառներում: Ծրագրի նպատակն է օգնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր հայերի: