«Սելֆիչինո» սուրճի նոր տեսակն առաջարկվում է Լոնդոնի«The Tea Terrace» սրճարանում:
Սուրճի անվանումն առաջացել է սելֆի և կապուչինո բառերի համադրումից: Սուրճը նախատեսված է նրանց համար, ովքեր բառացիորեն սիրում են իրենց տեսնել սուրճի մեջ: Հատուկ մեքենան կաթնային փրփուրի վրա պատկերում է նախապես բեռնված լուսանկարը: Գործընթացը տեւում է մի քանի րոպե:
Նկարով սուրճի արժեքը կրկնակի թանկ է ստանդարտ գնից. այն արժե 6,5 եվրո:
Առաջին երեք օրերի ընթացքում վաճառվել է ավելի քան 400 բաժակ սուրճ: