Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Հյուսիային Կորեայի շուրջ իրավիճակը

September 5, 2017

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կիորեայի շուրջ ծավալված իրադրության վերաբերյալ՝ Փհենյանի հրթիռամիջուկային փորձարկումների ենթատեքստում, կարծիքներ են փոխանակել։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Հարավարևելյան Ասիայում ռազմական լարվածության բորբոքմանը դեմ է հանդես եկել։ Նա նշել է, որ հարցը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պետք է լուծում ստանա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հույզերին չտրվելու և զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել։

ԿԺԴՀ-ի քայլերը դատապարտող ամերիկյան բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում բարձրացնելու Թիլերսոնի առաջարկների վերաբերյալ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այն քննարկել։ Իսկ միջազգային հանրության արձագանքում պետք է բացակայի խնդրի ռազմական լուծման գաղափարը։ Լավրովը կարծիք է հայտնել, որ հարցին հանգուցալուծում տալու նպատակով կարելի է օգտվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ծառայություններից։

Source: Yerkir Media
Link: Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Հյուսիային Կորեայի շուրջ իրավիճակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image