ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակն ավելացել է

September 5, 2017

ՀՀ կառավարությունը Պետական պահպանության ծառայությանը կհատկացնի լրացուցիչ 50 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՊՊԾ զինծառայողների գործուղման ծախսերը հոգալու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում:

Որոշումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ:

2017 թ. պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հոդվածով ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 մլն դրամ, մնացել է 7 մլն 681.2 հազար դրամ, որն ավիատոմսերի ձեռքբերման գումարն է:

Հատկացվելիք միջոցները, որոնք կտրամադրվեն Պահուստային ֆոնդից, կուղղվեն ՊՊԾ զինծառայողների 2017թ. երրորդ և չորրորդ եռամսյակի գործուղման ծախսերը վճարելուն:

 

Source: Yerkir Media
Link: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակն ավելացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image