Գազամատակարարումը դադարեցվել է Երեւանի ու Կոտայքի մի շարք թաղամասերում

September 5, 2017

Սեպտեմբերի 5-ին ժամը 9:00-ից մինչև սեպտեմբերի 6-ը,  ժամը 20:00-ն դադարեցվել է Երեւանի եւ Կոտայքի որոշ շրջանների գազամատակարարումը:

Գազաֆիկացման,  գազամատակարարման կենտրոնական վթարային կարգավարական ծառայության կարգավար-օպերատոր Աստղիկ Սիմոնյանը yerkirmedia.am կայքին տեղեկացրեց, որ պատճառը ձմռան նախապատրաստական աշխատանքների, գազի արտահոսքերի վերացման, փականների վերանորոգման և փոխարինման, նոր բաժանորդների ձեռքբերման, գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներն են։

Գազ չի լինի հետևյալ շրջաններում`

Կոտայքի մարզ, Վերին Պտղնի թաղամասի Նորավան 1-ին, 2-րդ փողոցներ,

Երեւանում՝

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի, Քանաքեռ ՀԵԿի բանավանի

Շրջանցիկ թունել թաղամասի, Ռադիոկայմ թաղամասի 21/2,

Թբիլիսյան խճուղի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 7ա, 8,10, 31/1, 33/1, 33/2, 33/3, 35/1, 35/2, 35/3

Տոլբուխինի 33/19

Շիրվանզադե 15/3

Մամիկոնյանց 34ա

Ադոնց 25

բազմաբնակարան շենքերի  և Ղափանցյան և հարակից փողոցների առանձնատների բնակիչ բաժանորդների ու թվով 138 տարբեր նշանակության հանրային օբյեկտներում:

 

 

 

Source: Yerkir Media
Link: Գազամատակարարումը դադարեցվել է Երեւանի ու Կոտայքի մի շարք թաղամասերում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image