Սերժ Սարգսյանի ծառայություններն անհրաժեշտ են երկրին․ Շարմազանով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր գործունեությանը:

«Հիշեցնեմ նաև, որ մինչև 2022թ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է մանդատ՝ ղեկավարելու իշխանությունը, իսկ պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է»,-  նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ-ի առաջնորդը, իսկ այն, թե հետագա գործունեությունը որտեղ կշարունակի, ինչ կարգավիճակով՝ կերևա 2018թ. ապրիլին: Սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով, որը, գտնում եմ՝ շատ մոտ է իրականությանը, Սերժ Սարգսյան պետական ու ազգային գործչի ծառայություններն անհրաժեշտ են երկրին»,- եզրափակեց Շարմազանովը:

Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանի ծառայություններն անհրաժեշտ են երկրին․ Շարմազանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image