Սիրայում ռուս գեներալ է զոհվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Է Սիրիայում ռուս ռազմական խորհրդականների խմբի ավագի՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովի զոհվելու մասին, տեղեկացնում Է «Ռիա Նովոստին»:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գեներալը մահացու վիրավորում է ստացել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից ականակոծման հետեւանքով:

Ասապովը գտնվում Էր սիրիական զորքերի հրամանատարական կետում, որտեղից օգնություն Էր ցուցաբերում Դեյր Զոր քաղաքի ազատագրման գործողությանը:

Source: Yerkir Media
Link: Սիրայում ռուս գեներալ է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image