Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիները կդադարեցնեն բողոքի գործողությունները
May 24, 2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանըֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիներ հետ:
Գրառման մեջ մասնավորապես նշված է․
«Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ։
Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները»: