Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության Մ20 տարեկանների աղջիկների մրցումներում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երկամարտի արդյունքում Սոնա Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք: Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում (97 կգ) և հրում (130 կգ) վարժություններում:

Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մրցապայքարի դուրս կգան 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90կգ + քաշային Արփինե Դալալյանը:

Source: Yerkir Media
Link: Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image