Վանեվանում ու Տորֆավանում վերընտրվել են գործող գյուղապետները

Գեղարքունիքի մարզի Վանեվան ու Տորֆավան համայնքներում հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվել են գործող գյուղապետներ Նորայր Հարությունյանը եւ Ահարոն Խաչատրյանը:

Նախնական տվյալներով՝ Վանեվանում գրանցված 262 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 199 ընտրող, որոնցից 110-ը քվեարկել են գործող համայնքի ղեկավար, անկուսակցական Նորայր Հարությունյանի օգտին: Նրա մրցակից, ԲՀԿ անդամ Էմին Սարգսյանը ստացել է 81 քվե:

Տորֆավանում գրանցված 312 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 122 ընտրողներ, որոնք քվեարկել են Ահարոն Խաչատրյանի օգտին:

Նորայր Հարությունյանը եւ Ահարոն Խաչատրյանը վերոնշյալ համայնքները ղեկավարում են 1991 թվականից:

Source: Yerkir Media
Link: Վանեվանում ու Տորֆավանում վերընտրվել են գործող գյուղապետները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image