Վարչապետը հանձնարարեց հայտնաբերել ապօրինի ջրօգտագործողներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Սևանա լճից ջրի բացթողման ընթացքում ոռոգման ջրի կորուստների խնդրին: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ամեն տարի ոռոգման նպատակով Սևանա լճից ջուր է բաց թողնվում, բայց այդ ընթացքում տեղի են ունենում ջրի կորուստներ՝ նշելով, որ այդ խնդիրը պետք է լուծվի:

«Երկար տարիներ խոսվում է ջրի ահռելի կորուստների մասին,սակայն այդ խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել:Այս հարցը լուծել է պետք, որպեսզի կարողանանք արդյունավետ օգտագործել մեր ջրային ռեսուրսները»,- ասաց վարչապետը:

Կարապետյանը բնապահպանության նախարարին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մինչև Սևանա լճից ջուր բաց թողնելը ապօրինի ջրօգտագործողներին հայտնաբերել և օրինական դաշտ բերել:

Source: Yerkir Media
Link: Վարչապետը հանձնարարեց հայտնաբերել ապօրինի ջրօգտագործողներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image