Վարչապետը հանձնարարեց մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգը
February 16, 2017
Այսօր մինչ կառավարության նիստի մեկնարկը Կարապետյանը հնչեցրեց հանձնարարականեր։ Առաջինը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին։
«Համակարծիք կլինեք, որ թե′ մեր համաքաղաքացիների, թե′ զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել մեր քաղաքների ու գյուղերի, այգիների ու ճանապարհների մաքրությունը: Այդ նպատակով մենք մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վերջինս հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին երկու ամսվա ընթացքում մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգը, հստակ սահմանել ծրագրի ժամանակացույցն ու գործողությունների ծրագիրը, յուրաքանչյուր սուբյեկտի պատասխանատվության մասը, որից հետո ծրագիրը ներկայացնել հանրային քննարկման: