Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Եռաբլուր» պանթեոնի բարեկարգման աշխատանքներին
May 28, 2017
Մայիսի 27-ին մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներից անմասն չեն մնացել ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇղեկավար կազմն ու զինված ուժերի զինծառայողները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանն ավելի մաքուր ու կանաչապատ դարձնելու նախաձեռնության շրջանակում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: