Վրաստանը Ռուսաստանի դեմ նոր հայց է ներկայացրել

Վրաստանը Ռուսաստանի դեմ նոր հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայցով վրացական կողմը հայտարարում է 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի քաղաքացիների նկատմամբ զանգվածային ոտնձգությունների, ձերբակալությունների, հարձակումների ու սպանությունների մասին:

Վրաստանը պնդում է, որ Ռուսաստանը խոչընդոտում է էթնիկ վրացիների վերադարձն Աբխազիա եւ Հարավային Օսիա, որոնք պաշտոնական Թբիլիսին շրջափակված տարածքներ է համարում:

Source: Yerkir Media
Link: Վրաստանը Ռուսաստանի դեմ նոր հայց է ներկայացրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image