Տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակը կպարգեւատրվեն ավտոմեքենայով

Արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով Հայաստանում անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին 5 միլիոն 200 հազար դրամ արժեքով մեկական ավտոմեքենայով պարգևատրել: Գործադիրը սեպտեմբերի 28-ի նիստում կհատկացնի 10 մլն 400 հազար դրամ` կառավարության պահուստային ֆոնդից:

Source: Yerkir Media
Link: Տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակը կպարգեւատրվեն ավտոմեքենայով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image