Տրանսանատոլական գազամուղը շահագործման կհանձնվի հունիսի 12-ին
May 12, 2018
Տրանսանատոլիական գազամուղը (TANAP), որով Ադրբեջանից Թուրքիա գազ պետք է հասնի, այնտեղից էլ Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը, շահագործման կհանձնվի հունիսի 12-ին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակը, տեղեկացնում է Hurriyet:
Բացմանը մասնակցելու են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։ TANAP-ի սկզբնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 մլրդ խորանարդ մետր։