Քաղաքական ուժերը միմյանց անվանարկելով ոչնչի չեն հասնի․ Էդմոն Մարուքյան

September 17, 2018

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լույս» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանի կարծիքով` պետք է ամեն ինչ անել, որպեսզի Երևանի արտահերթ ընտրություններում  որևէ խնդիր չառաջանա: Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում տեղի ունեցած «Լույս» դաշինքի հանրահավաքի ժամանակ Մարուքյանը նշեց, որ քաղաքական ուժերը միմյանց անվանարկելով ոչնչի չեն հասնի:

«Մեկս մյուսի դեմ ինչ-որ բան ասելով՝ ոչ մի բանի չենք հասնելու: Պետք է ամեն ինչ անենք, որ սիրո և համերաշխության մթնոլորտը չվերածվի ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի»,- ասաց Մարուքյանը:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանի քաղաքացին պետք է իր միջոցները մեկտեղի և փորձի լուծել Երևան քաղաքի խնդիրները:

«Եթե կարողանանք Երևանի խնդիրները լուծել , այնպես ինչպես պատկերացնում ենք մենք` ողջ Հայաստանի խնդիրներ ենք լուծելու: Համագործակցելով համապետական իշխանությունների հետ՝ մենք երկիրը կզարգացնենք»,- ընդգծեց Զեյնալյանը:

Source: Yerkir Media
Link: Քաղաքական ուժերը միմյանց անվանարկելով ոչնչի չեն հասնի․ Էդմոն Մարուքյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image