Քվեարկել եմ հանուն 21-րդ դարի բարեկարգ և հարմարավետ Երևանի. Նաիրա Զոհրաբյան
September 23, 2018
Երևանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը նշեց, որ քվեարկել է հանուն 21-րդ դարի բարեկարգ և հարմարավետ Երևանի: «Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մեր շուրջը հավաքված են իրապես մասնագետներ: Մենք ունենք մրցունակ ծրագիր և կարող ենք Երևանը զարգացնել»,-ասաց նա
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ վերջին օրեր տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին եւ նշեց, որ լռության օրը խախտվել է և իրականացվել է հակաքարոզչություն:
«Այս քարոզարշավի օրերին ապատեղեկատվություն է տարածվել, թե, իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ընտրակաշառք են բաժանում: Ես դիմում եմ ոստիկանապետին, եթե դեպքերի վերաբերյալ որևէ փաստ չեք ներկայացնում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն կեղծ ահազանգ տվողները»,- ասաց նա: