Օգոստոսի 4-ին բերման ենթարկված 27 անձինք ազատ են արձակվել

August 5, 2016

Երևանի Ազատության հրապարակից օգոստոսի 4-ին ոստիկանությունը բերման է ենթարկել 27 քաղաքացու։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այդ անձինք բերման են ենթարկվել համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180.1 հոդվածի, այն է` ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը  խախտելը:

Կազմվել են համապատասխան արձանագրություններ, բերման ենթարկված 27 անձինք էլ ազատ են արձակվել:


Source: Yerkir Media
Link: Օգոստոսի 4-ին բերման ենթարկված 27 անձինք ազատ են արձակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image