Ֆրանսիան պատրաստվում է զինուժ ուղարկել Սիրիա՝ քրդերին օգնելու համար
March 30, 2018
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել Մանբիջ (Սիրիա)՝ այդտեղ գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար: Այդ մասին տեղեկացնում Է Parisien-ը՝ վկայակոչելով Փարիզում «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) պատվիրակության ներկայացուցչին:
Մարտի 29-ին SDF-ի պատվիրակությունը հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարը մտադիր Է «շատ շուտով» Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Մակրոնը հույս է հայտնել նաեւ, որ Ֆրանսիան կարող է միջնորդ դառնալ՝ Թուրքիայի եւ քրդական ուժերի միջեւ երկխոսություն սկսելու համար։
Ավելի վաղ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել Է քրդական ինքնապաշտպանության ուժերն անհապաղ դուրս բերել սիրիական Մանբիջից: Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս նշել է, որ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունից հետո հերթը հասնելու է Մամբիջին։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Անկարան չի ընդունում Ֆրանսիայի միջնորդությունը՝ «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ։