ԱԱԾ-ն հայտնաբերել է Պոլիտեխնիկի բակում պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձին

December 29, 2017

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը: Վերջինս ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները:

Նշված անձը ներկայացվել է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստած իրավասու մարմնին` ՀՀ ոստիկանությանը:

Source: Yerkir Media
Link: ԱԱԾ-ն հայտնաբերել է Պոլիտեխնիկի բակում պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image