Հունվարի 1-ին Երկրի բնակչության թիվը կհասնի 7,444 մլրդ-ի

December 29, 2017

Մոլորակի բնակչության թիվը հունվարի 1-ին կհասնի 7 միլիարդ 444 միլիոն 443 հազար 881-ի: Այս կանխատեսմամբ դեկտեմբերի 28-ին հանդես են եկել ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի մասնագետները:

Նրանք տարածված հայտարարության մեջ նշում են, որ «ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ Երկրի բնակիչներն ավելացել են 78,5 մլն մարդով»: Աճը կազմել է 1,07 տոկոս:

Սպասվում Է, որ «գալիք տարվա հունվարին յուրաքանչյուր վայրկյան լույս աշխարհ կգա 4,3 երեխա, կմահանա 1,8 մարդ»:

Ավելի վաղ Բյուրոն կանխատեսել է, որ 2050 թվականին աշխարհում կլինի 9 մլրդ մարդ:

 

Source: Yerkir Media
Link: Հունվարի 1-ին Երկրի բնակչության թիվը կհասնի 7,444 մլրդ-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image