ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ

August 1, 2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում երեք ռուսաստանցի լրագրողների՝ Օրհան Ջեմալի, Ալեքսանդր Ռոստորգուևի և Կիրիլ Ռադչենկոյի զոհվելու կապակցությամբ:

«Ցավակցում ենք ԿԱՀ-ում զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հույս ունենք՝ մեղավորները շուտափույթ կպատժվեն»,- ասված է ԱԳՆ թվիթերի պաշտոնական էջում:

Լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը սպանվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում դեռևս անհայտ հանգամանքներում: Նրանք այնտեղ պետք է նկարահանումներ իրականացնեին «Վագներ» մասնավոր զորամիավորման մասին: 

Source: Yerkir Media
Link: ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image