Պերուում երկու տուրիստական գնացքների են իրար բախվել

August 1, 2018

Առնվազն 31 մարդ Է տուժել Պերուի Մաչու Պիկչու շրջանում երկու տուրիստական գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է տեղի RPP ռադիոկայանը: Տուժել է առնվազն 20 մարդ, որոնցից հինգի վիճակը ծանր է: Ռադիոկայանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան Օլյանտայտամբո քաղաքից Մաչու Պիկչու տանող ճանապարհին:

Փրկարար ծառայությունները տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Ավելի վաղ իշխանությունները հերքել են, թե բախման պատճառ Է դարձել ճանապարհը փակած տեղի բնակիչների բողոքը, ինչի հետեւանքով գնացքներից մեկը չի կարողացել մեկնել կայարանից եւ նրան բախվել Է հաջորդ շարժակազմը:

Իշխանությունների վարկածով՝ ուղեգիծը փակել էին հենց զբոսաշրջիկները, որոնք սեփական միջոցները խնայելու համար կայարան էին հասել ավտոտրանսպորտով եւ չէին կարողացել տոմս գտնել՝ երկաթուղով Մաչու Պիկչու ճանապարհը շարունակելու համար:

Source: Yerkir Media
Link: Պերուում երկու տուրիստական գնացքների են իրար բախվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image