Ադելի Hello-ն Grammy Է ստացել «Տարվա երգը» անվանակարգում

February 13, 2017

Բրիտանացի երգչուհի Ադելի Hello կոմպոզիցիան Grammy մրցանակ Է ստացել «Տարվա երգը» անվանակարգում: Այդ մասին, հայտարարվել է երաժշտական մրցանակների հանձնման՝ Լոս Անջելեսում կայացած 59-րդ արարողությանը:

Այդ կատեգորիայում մրցանակի դափնեկիրներ կարող Էին դառնալ նաեւ Բեյոնսեն Formation երգի համար, կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերը (Love Yourself), ամերիկացի Մայք Պոզները, (I Took a Pill in Ibiza) եւ Lukas Graham  խումբը իր 7 Years կոմպոզիցիայի համար:
Այս կատեգորիայում մրցանակը ամենահեղինակավորներից մեկն է եւ մտնում է պարգեւների մեծ քառյակի մեջ՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ» եւ «Լավագույն նոր կատարող» մրցանակների հետ միասին:
Ավելի վաղ երգչուհին մրցանակներէ ստացել «Լավագույն փոփ-ալբոմ» («25» սկավառակ) եւ «Լավագույն փոփ-կատարում» (Hello) անվանակագերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Ադելի Hello-ն Grammy Է ստացել «Տարվա երգը» անվանակարգում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image