Աղբահանության ու տրանսպորտի խնդիրները՝ Գյումրիի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուի ուշադրության կենտրոնում

September 29, 2016
Կիրակի կայանալիք ընտրություններին քիչ ժամանակ մնաց: Էլ ավելի քիչ է քարոզարշավին մնացել: Այս օրն ավարտվում է, իսկ ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ն էլ վերջինն է, երբ կթույլատրվի մասնակից քաղաքական ուժերին, թեկնածուներին քարոզչություն իրականացնել:
Մեծ թվով բնակավայրերում, համայնքներում տեղի ունենալիք քվեարկությանը կհետեւենք: Հատուկ ուշադրություն էլ կուղղենք երկրի մեծությամբ 2-րդ ու 3-րդ քաղաքներին: Գյումրիում ու Վանաձորում չլուծված խնդիրները շատ են ու բազմազան: Դրանցից են նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքը, աղբահանության համակարգը: Այս հարցերին անդրադարձ է եղել Գյումրու անմխիթար թաղամասերից մեկի` Մսի կոմբինատի բնակիչների հետ Հայ Յեղափոխական Դաշնակցության առաջադրած թեկնածուների հանդիպմանը:


Source: Yerkir Media
Link: Աղբահանության ու տրանսպորտի խնդիրները՝ Գյումրիի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածուի ուշադրության կենտրոնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image