Նոր ձեւավորված կառավարության ու հատկապես նոր վարչապետի հետ մեծ հույսեր է կապում նաեւ իր տնտեսական վերլուծություններով ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում հայտնի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը:
Անվանի տնտեսագետը նշում է, որ մեր երկիրն առավել քան կախված է աշխարհում ու մասնավորապես, Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններից: Հասկանալու համար թե ինչպիսի տնտեսական զարգացման պատկեր ունի Հայաստանը գիտնականը 2 տարվա ընթացքում 13 անգամ Մոսկվայից այստեղ է եկել, շրջել Հայաստանի բոլոր մարզերում, հանդիպել ընկերությունների ղեկավարներին, տեղական իշխանություններին, նախարարներին: Գիտնականը վստահ է, որ Հայաստանը պետք է տնտեսապես շատ ավելի արագ զարգանա, քան հարեւան մյուս երկրները, եթե ցանկանում ենք ինչ-որ բանի հասնել: Բայց ցավոք մեր երկրի տնտեսական զարգացման տեմպերը շատ ցածր են:
«Անհրաժեշտ է նոր ռազմավարություն, հատկապես, որ հիմա Հայասատանի համար նոր բեկումնային ժաամանակահատված է:Երբ երկրում ձեւավորվել է նոր Կառավարություն: Եվրամիության եւ չինաստանի հետ Հայասատանի համագործակցությունը դրական է ազդում տնտեսության վրա,ԵԱՏՄ-ի անդամակցությունը դրական ազդեցություն ունեցավ թե′ Հայասատանի, եւ թե′ ռուսաստանի տնտեսությունների վրա, սակայն լայն առեւտրատնտեսական հարաբերություններ պետք է ունենալ բոլորի հետ եւ Հայասատանը շարժվում է հենց այդ ճանպարհով»,- ասում է տնտեսագետը:
Source: Yerkir Media
Link: Տնտեսագետ. «Լայն առեւտրատնտեսական հարաբերություններ պետք է ունենալ բոլորի հետ»