Ամենավաճառված գրքերի տասնյակն այս շաբաթ

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը։

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է գրավել անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», չորրորդն է:

Հինգերորդ տեղում նոր գիրք է` Պաուլու Կոելյոյի «Դևը և օրիորդ Պրիմը»։

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» ստեղծագործությունը զբաղեցրել է վեցերորդ տեղը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս անգամ յոթերորդն է:

Ութերորդ տեղում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության: Տաղեր» գիրքն է:

Իններորդ տեղում Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» ստեղծագործությունը:

Source: Yerkir Media
Link: Ամենավաճառված գրքերի տասնյակն այս շաբաթ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image