Ավտոմեքենան վնասած ձին բանտ է նստել

Բրազիլիայի նահանգներից մեկում ձիուն «ձերբակալել են» այն բանից հետո, երբ նա ավտոմեքենա է վնասել: Այդ մասին հայտնել Է Globo պորտալը: Ինչպես նշվում է, ձիու տերը զբոսնում էր կենդանու հետ, երբ նրան մոտեցել են մի քանի մարդ, որոնք ցանկացել են ձի քշել:

Տերը դեմ չի եղել, բայց նժույգը վախեցել է անծանոթներից մեկից եւ պատահաբար հարվածել ավտոմեքենային: Պատահարի վայր է ժամանել ոստիկանը եւ կենդանուն տարել ոստիկանական տեղամաս: Նշվում է, որ ձիուն ազատ են արձակել բռնելու հաջորդ օրը, երբ նրա տերը ստանձնել է պատճառված վնասի պատասխանատվությունը:

Source: Yerkir Media
Link: Ավտոմեքենան վնասած ձին բանտ է նստել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image