Երևանի մետրոպոլիտենում պայթյուն չի եղել, բայց գնացքը կանգ է առել

Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գնացքային կարգավարի հետ, ով տեղեկացրել է, որ Հանրապետության Հրապարակից դեպի Զորավար Անդրանիկ մեկնող գնացքի տեխնիկական խնդրի պատճառով (տեղի է ունեցել անիվների արգելակում) դադարեցվել է ընթացքը:

Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից:

Source: Yerkir Media
Link: Երևանի մետրոպոլիտենում պայթյուն չի եղել, բայց գնացքը կանգ է առել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image