«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն երկրորդն է:
Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը չորրորդն է:
Ալեքսանդր Դյումա (որդի) «Կամելիազարդ տիկինը» վեպը վերադարձել է ցանկ ու զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը:
Վեցերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գիրքն է:
Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպն այս շաբաթ կրկին յոթերորդն է:
Ութերորդ տեղում է հայտնվել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»:
Նորից աղյուսակում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը, որն իններորդ հորիզոնականում է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գործը:
Source: Yerkir Media
Link: Ամենավաճառված գրքերն այս շաբաթ