Սուրճն առաջացնում է քաղցրի պահանջ

September 10, 2017

Կորնելյան համալսարանի ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ սուրճի օգտագործումն առաջացնում է բարձր հակվածություն քաղցրի հանդեպ: Բավական է առավոտյան խմել մեկ բաժակ առույգացնող ըմպելիք, որպեսզի առաջանա քաղցր օգտագործելու ցանկություն:

Այս ամենի պատճառը կոֆեինն է: Պարզվել է, որ մեծ քանակի շաքարով սուրճը ժամանակի ընթացքում թվում է ոչ այնքան քաղցր: Այս պատճառով շատերը նախընտրում են սուրճի հետ թխվածքաբլիթ, կոնֆետ կամ տորթ ուտել:

Հետազոտության ընթացքում գիտնականները մի խմբի տվել են սովորական, իսկ մյուսին՝ առանց կոֆեինի սուրճ: Առաջին խումբը սուրճն ըմպելիս ցանկացել է շաքարավազ ավելացնել, իսկ 2-րդը  նշել է, որ այն շատ քաղցր է:

Source: Yerkir Media
Link: Սուրճն առաջացնում է քաղցրի պահանջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image