ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեւէ այսքան ցած չէին գլորվել. Թրամփ

July 17, 2018

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Հելսկինկիի գագաթաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ  արդյունքներ», հուլիսի 17-ին հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք խոսեցինք միջուկային սպառազինությունների չտարածման մասին, խոսեցինք Սիրիայի եւ մարդասիրական օգնության, ինչպես նաեւ եւս շատ բաների մասին»,- ասել Է Թրամփը: «Մենք երկարատեւ եւ շատ լավ հանդիպում ունեցանք: Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, ներառյալ պատերազմը եւ խաղաղությունը, տնտեսությունը, Ուկրաինան: Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանգել իրոք լավ հետեւությունների»,- հավելել Է Թրամփը՝ ճշտելով, որ այդ հետեւություններից մեկը վերաբերում Է Իսրայելին:

ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ Պուտինը գագաթաժողովում ցուցադրեց իր ուժեղ հատկությունները: «Նա ուժեղ էր»,- խոստովանել Է Թրամփը:

«Մենք (ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը) երբեւէայսքան ցած չԷինք գլորվել (երկկողմ հարաբերություններում), ներառյալ տնտեսությունը: Հնարավոր Է, մենք վերացրել ենք այդ անկումը, բայց այնուամենայնիվ այն պառակտում Է առաջացրել, եւ նախագահ Պուտինն ասաց այդ մասին»,- նշել Է Թրամփը:

Նա երկկողմ հարաբերությունների ողբալի վիճակի պատասխանատվությունը դնում Է «վհուկների որսի»՝ ԱՄՆ-ի ընտրություններին Մոսկվայի միջամտության մասին պնդումների վրա, որի վերաբերյալ հետաքննությունը վարում Է ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:

 

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեւէ այսքան ցած չէին գլորվել. Թրամփ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image