Արա Բաբլոյանը շնորհավորել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին

July 17, 2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին։

«Հարգարժան պրոֆեսոր Մալայան,

սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն բարիք:

Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժեւորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում:

Առավել քան ուրախ եմ, որ Դուք կարողացաք աչքի վիրաբույժի նուրբ, դժվարին աշխատանքն ու տասնամյակների գիտամանկավարժական գործունեությունը զուգակցել բժշկական գործի կազմակերպման հետ եւ շարունակեցիք հազարավոր մարդկանց տեսողություն, երջանկություն ու աչքի լույս պարգեւել»,-մասնավորապես ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Source: Yerkir Media
Link: Արա Բաբլոյանը շնորհավորել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image