ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ են տվել Ռուսաստան մեկնելիս չվերցնել բջջային հեռախոսներ
June 13, 2018
Միացյալ Նահանգների Ազգային հակահետախուզական կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Ռուսաստան մեկնել պատրաստվող քաղաքացիներին խորհուրդ է տվել իրենց հետ չվերցնել բջջային հեռախոսներ, լափթոփներ եւ էլեկտրոնային այլ սարքեր:
Նրա պնդմամբ՝ մեծ է սպառնալիքը, որ դրանք կլինեն կիբեռհանցագործների կամ Ռուսաստանի կառավարության թիրախում՝ տվյալների հափշտակման համար: Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն էլ համանման կոչով դիմել են ֆուտբոլի երկրպագուներին եւ Անգլիայի ազգային հավաքականի խաղացողներին: