Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը»,- գրել է նա:
Նշենք, որ ծրագրին մասնակցելու համար պետք է հայտ լրացնել այս հասցեով: