ԱՄՆ-ն հորդորել է Ռուսաստանին անմիջապես ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է հարյուրավոր մարդկանց ձերբակալումները, որոնք մարտի 26-ին հանրահավաքի էին դուրս եկել կոռուպցիայի դեմ: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատահածը որակել է ժողովրդավարական արժեքների վիրավորում՝ տեղեկացնում Է անելով BBC-ին:
«Մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում ահապաղ ազատ արձակել բոլոր այն մարդկանց, որոնք դուրս էին եկել խաղաղ հանրահավաքի»,- մեջբերում է անում Reuters-ը Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքից:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում տագնապով են ընդունել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման մասին լուրերը նրա՝ ցույցի ժամանելուց հետո, ինչպես նաեւ խուզարկությունները կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունում, որը նա գլխավորում Է:
Մարտի 26-ին Ռուսաստաանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ ակցիաներ, որոնք կազմակերպվել են Ալեքսեյ Նավալնիի կոչով: Բողոքի համար առիթ է ծառայել Նավալնիի հիմնադրամի հետաքննությունն այն անշարժ գույքի եւ ունեցվածքի շուրջ, որոնք իբր կապված են Մեդվեդեւի հետ:
ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել է 8 հազար: Իսկ ընդդիմությունը հայտարարել է 25 – 30 հազար մասնակիցների մասին: Ակտիվիստների եւ իրավապաշտպանների տվյալներով՝ Մոսկվայում ձերբակալել են ավելի քանն 900 բողոքավորների:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ն հորդորել է Ռուսաստանին անմիջապես ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image