ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Հանրապետական կոնգրեսականներին տեղափոխող գնացքը. կա 1 զոհ

January 31, 2018

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում Հանրապետական կոնգրեսականներին և նրանց ընտանիքի անդամներին տեղափոխող գնացքը բախվել է աղբատար մեքենային, ինչի հետեւանքով 1 մարդ է զոհվել, եւս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք Yahoo News-ից։ Գնացքը Վիրջինիայից ուղեւորվում էր Վաշինգտոն։

Մահացածի ինքնությունն առայժմ պարզ չէ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ Նշվում է, որ կոնգրեսականներից ոչ մեկը չի տուժել։

Իրավապահները հետաքննություն են սկսել՝ դեպքի պատճառները պարզելու համար։

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Հանրապետական կոնգրեսականներին տեղափոխող գնացքը. կա 1 զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image