Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին ժամը 22:00-ի դրությամբ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: