ԱՄՆ-ում փորձում են տապալել «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը

ԱՄՆ-ում կինոթատրոնների այցելուները դժվարությունների են բախվում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի տոմսերը գնել փորձելուց: Այդ մասին ֆեսյբուքում  հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Իր խոսքերով, որոշ կինոթատրոններում մեծ քանակությամբ տոմսերի նախնական գնում է տեղի ունենում, ինչից հետո՝ ցուցադրումից կարժ ժամանակ առաջ, դրանք հետ են վերադարձվում: Որպես հետևանք կինոթատրոնները չեն հասցնում վաճառել ազատված տոմսերն, ու դիտումն անցնում է կիսադատարկ դահլիճներում:

«Սա ցավալի է, սակայն ոչ զարմանալի, հաշվի առնելով ժխտողականության դառը փորձը Կապիտոլիումի բլուրից մինչև Հոլիվուդ», — նշել է Համբարյանը, ենթադրելով, որ մեքենայության հետևում թուրքական կողմն է կանգնած:

Ընթերցողներից մեկը պատմել է նրան, որ «Խոստման» լավագույն տոմսերը գնված էին դեռևս շաբաթներ առաջ, ինչի պատճառով նա ստիպված դահլիճում վատ տեղեր էր ամրագրել: Ցուցադրման ժամանակ նա ականատես է եղել կիսադատարկ դահլիճին, ու երբ բացատրություն է խնդրել կինոթատրոնի աշխատակիցներիս, վերջիններս պատմել են նկարագրված մեխանիզմի մասին:

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ում փորձում են տապալել «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image